Hero Background

Կերտելով Նոր Սերնդի Կենսաչափական Տեխնոլոգիաներ Հայաստանում

«ՀայՓաս»-ի մասին

«ՀայՓաս» ՓԲԸ-ն հայկական ընկերություն է, որը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ կնքել է պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) երկարաժամկետ պայմանագիր։ Այս աննախադեպ նախագծի շրջանակում «ՀայՓաս»-ը ստեղծում և շահագործելու է ազգային ինքնության և կենսաչափական տվյալների նոր սերնդի ենթակառուցվածք։

Մեր գործընկերության նպատակն է համատեղել պետական վերահսկողությունն ու հզոր բաժնետերերի միջազգային փորձառությունը՝ ապահովելով տվյալների անվտանգության, ծառայությունների արդյունավետության և քաղաքացիների սպասարկման որակի ամենաբարձր չափանիշները։

«ՀայՓաս»-ում մենք հավատում ենք, որ ինքնությունը պարզապես փաստաթուղթ չէ․ այն վստահություն, հասանելիություն և նոր հնարավորություն է Հայաստանի քաղաքացիների և բնակիչների համար։

Մեր արժեքները

Ազնվություն և գաղտնիություն

Մենք առաջնորդվում ենք ազնվության բարձրագույն չափանիշներով՝ ապահովելով թափանցիկություն և անձնական ու զգայուն տեղեկատվության անվտանգ կառավարում։

Քաղաքացիակենտրոն

Մեր նպատակն է յուրաքանչյուրի համար ապահովել հասանելի, հարմարավետ և հաճելի փորձառություն։

Առաքելությամբ առաջնորդվող

Մենք գործում ենք նպատակասլացությամբ և նվիրումով՝ ստեղծելու նշանակալի հանրային ազդեցություն։

ՄԵՐ ԱՊԱԳԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Անվտանգ կենսաչափական փաստաթղթերի տրամադրում

Մենք տրամադրում ենք նոր սերնդի կենսաչափական փաստաթղթեր

Նույնականացման քարտեր

  • Քաղաքացու նույնականացման քարտ
  • Օտարերկրացու կացության քարտ
  • ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացու բնակության օրինականությունը հավաստող վկայական
  • Քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտ
  • Փախստականի նույնականացման քարտ
Հպեք՝ նմուշը տեսնելու համար
Նույնականացման քարտերի նմուշ

Անձնագրեր / Ճամփորդական փաստաթղթեր

  • Քաղաքացու անձնագիր
  • Դիվանագիտական անձնագիր
  • Քաղաքացիություն չունեցող անձի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ
  • Փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ
Հպեք՝ նմուշը տեսնելու համար
Անձնագրերի նմուշ

Ինչպես դիմել

Ձեր կենսաչափական փաստաթուղթը ստանալու համար

Հաճախ տրվող հարցեր

Հայաստանում կլինի 23 սպասարկման կետ։ Նախնական փուլում կգործեն 14-ը, որոնցից 2-ը՝ Երևանում, իսկ 12-ը՝ մարզերում։ Մանրամասների համար խնդրում ենք ծանոթանալ սպասարկման կետերի քարտեզին։

Ոչ։ Եթե Ձեր անձնագիրը վավեր է, անհրաժեշտություն չկա անմիջապես փոխարինելու այն նոր կենսաչափական անձնագրով։ Դուք կարող եք օգտագործել այն մինչև վավերականության ժամկետի ավարտը։

Ձեր փաստաթուղթը պատրաստ կլինի կենսաչափական տվյալների հավաքագրումից հետո 14-րդ աշխատանքային օրը, և Դուք կծանուցվեք դրա պատրաստ լինելու մասին։

Առցանց նախագրանցման ընթացքում Դուք կարող եք ընտրել Ձեզ առավել հարմար սպասարկման կետը՝ Ձեր կենսաչափական տվյալները հանձնելու համար։

Եթե չեք կարող ներկայանալ ամրագրված այցին, խնդրում ենք նախապես վերամրագրել այն՝ ընտրելով հաջորդ հասանելի օրն ու ժամը։

Ոչ, փաստաթուղթը կարող եք ստանալ միայն այն սպասարկման կետից, որտեղ հանձնել եք Ձեր կենսաչափական տվյալները։

Ոչ։ Միայն Դուք կարող եք ստանալ Ձեր կենսաչափական փաստաթուղթը։

Մեր Սպասարկման Կենտրոնները

Մեկնարկը՝ նոյեմբերից

Երևան Մոլ

Արշակունյաց պողոտա 34/3 «Երևան Մոլ», Երևան

Մեգամոլ

Գայի պողոտա 16, Երևան

Աբովյան

Ե. Պետրոսյան փողոց 4/7, 62, Աբովյան

Վաղարշապատ

Հոկտեմբերի փողոց 111/1, Վաղարշապատ

Արտաշատ

23 Օգոստոսի փողոց 79/8, Արտաշատ

Գյումրի

Կայարանամերձ 1, Գյումրու երկաթուղային կայարան, Գյումրի

Իջևան

Անկախության փողոց 19/79, Իջևան

Եղեգնաձոր

Կամոյի փողոց 11/1, Եղեգնաձոր

Վանաձոր

Աղայան փողոց 76/6, Վանաձոր

Կապան

Ա. Մանուկյան 3/41, Սյունիքի մարզ, Կապան

Աշտարակ

Վ. Պետրոսյան փողոց 51/1, Աշտարակ

Գավառ (ՀայՓոստ)

Կենտրոնական հրապարակ 1/1, Գավառ

Հրազդան (ՀայՓոստ)

Զորավար Անդրանիկի պողոտա 3, Հրազդան

Մարտունի

Պ. Պռոշյան փողոց, շենք 4, 12, Մարտունի

Երևան Մոլ

Արշակունյաց պողոտա 34/3 «Երևան Մոլ», Երևան

ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԹԻՄԻՆ

Աշխատանք «ՀայՓաս»-ում

Մենք ձգտում ենք ներգրավել ոլորտի մասնագետների, ովքեր առանձնանում են իրենց գիտելիքներով, փորձառությամբ և առաքելության ուժեղ զգացումով: Միացե՛ք մեզ Հայաստանի ազգային կենսաչափական նույնականացման ենթակառուցվածքի ստեղծման գործում:

Թափուր աշխատատեղեր
↗